Ճամփորդություն դեպի Շենգավիթ պատմահնագիտական թանգարան

Հեռավորություն 4.1 կմ

Ժամանակ — 15 րոպե

Մենք այսօր դասարանով այցելել էինք «Շենգավիթ պատմահնագիտական թանգարան»։ Այնտեղից մենք շատ նոր գիտելիքներ ստացած վերադարձանք տուն։ Մենք այնտեղ տեսանք, թե ինչպես են հնագետները պեղումներ կատարում, և մենք էլ որոշեցինք միանալ նրանց։ Այո, և դա մեզ մոտ ստացվեց․ մենք գտանք հին ժամանակների ափսե, բայց, ցավոք, մի փոքրիկ կոտրված մաս միայն, որից էլ հասկացանք, որ այդտեղ հրդեհ է բռնկված եղել։

Պեղումները շարունակվում են մինչև օրս: Գտնված նմուշներն ուղարկվում են վերականգնման, որտեղ փազլի նման բեկորները դառնում են ամբողջական առարկա: Գտնված ու վերականգնված մոտ 1500 ցուցանմուշ ցուցադրվում է հնավայրի տարածքում գործող թանգարանում: «Ցուցանմուշների մեջ առանձնակի նշանակություն ունի 6000 տարեկան ցորենը, ամբողջական պահպանված օջախը, նաև դամբարանից գտնված ու դրա հիման վրա վերականգնված մարդու գանգի կազմությունը»։ Հայ կինն այս տարածքի վրա ապրել է 7000 տարի առաջ: 2012թ. պեղումների ժամանակ հայտնաբերվեց պաշտամունքային մի կառույց՝ հրո տաճար, որտեղ պահպանված է եռաստիճան մուտքը, աղոթասրահը, անգամ բագինի մնացորդը: Հնագետները կարծում են, որ պեղումների շնորհիվ հնարավոր կլինի գրեթե ամբողջությամբ վերականգնել տաճարը: Ահա և մեր հետաքրքիր ճամփորդությունը։ Մենք ունեցանք շատ ուրախ ճամփորդություն։

Երևանի պատմությունը՝ Շենգավիթ հնավայրից
Երևանի պատմությունը՝ Շենգավիթ հնավայրից
ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ – idiscoverarmenia


Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы